11549 դիտում
21:44 06-12-2020
Աղվան Պողոսյան. Պարոն նախագահ, ինչն՞ էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին
Աղվան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր հայտնի հոդվածում քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ է անում ոչինչ չանել, իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։
Բնականաբար ես այն մարդը չեմ, որ պետք է հակադարձեմ առաջին նախագահին, բայց ունեմ մի քանի հարց.
1.Պարո՛ն նախագահ, 2008 թվականին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ՝ Երևանի կենտրոնում,որի հետևանքով զոհվեցին 10 մարդ, ի՞նչ է այդ ժամանակ դուք չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին։
2.Պարո՛ն նախագահ, 2008 թվականին Ձեր կողմից առաջնորդվող հանրահավաքների ժամանակ, Ձեր միտինգավար, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրահրում էր բախումների։
Ինչն՞ էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին։
Եվ վերջապես, պարո՛ն նախագահ, Դուք բացառիկ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդ եք, բայց վերջին շրջանում Ձեր ակտիվությունը ուղղված է բացառապես ներկայիս իշխանություններին աջակցություն հայտնելուն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
13:40 14-01-2021
Որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասին էիք մտածո՞ւմ, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը. Նազարյանը՝ Մակունցին
Այս բաժնից
361 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
382 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
271 դիտում
18:05 29-11-2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը