«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ազատվենք դավաճան Նիկոլ Փաշինյանից». «Եվրոնյուզի» անդրադարձը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
«Եվրոնյուզ» հեռուստաալիքի ռուսական ծառայությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/06/euronews/3462959]Tert.am[/url]-ը:
Հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել շաբաթօրյա բազմամարդ ցույցից և շեշտել, որ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ իրենց բողոքը հայտնելու՝ ընդդեմ ներկայիս իշխանությունների: Հրապարակված կադրերում երևում են «Ստախոս» և «Սուրբը չգիդացող, թուրք Նիկոլ» գրառումներով պաստառները:
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ազատվենք դավաճան Նիկոլ Փաշինյանից»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը եվրոպական հեռուստաալիքին:
Մանրամասները՝ տեսանյութում