211652_close_icon
views-count32740 դիտում article-date 13:50 06-12-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 37–ամյա ՌԴ քաղաքացին Nissan-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 37-ամյա Աշոտ Խաչատրյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 371.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայնոտւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Մեղրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Նորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր