2118 դիտում
17:31 05-12-2020
Հանրահավաքից հետո սկսվեց երթ դեպի կառավարական առանձնատներ. Փաշինյանին վերջնաժամկետ կներկայացնեն. ուղիղ, News.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման համազգային հանրահավաքը ավարտվեց, սկսվեց երթ դեպի Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն, հայտնում է [url=https://news.am/arm/news/617282.html]News.am[/url]-ը:
«Քանի որ հանրահավաքի հայտարարություններից Նիկոլ խիստ վախեցած է, քանի որ սովորության համաձայն աշխատանքային ժամերից ավելին չի էլ աշխատել, և 2․5 տարի նա վայելում է ամառանոցները շաբաթվա վերջին, մենք մեր հեռանալու պահանջը անմիջայականորեն կփոփանցենք նրա կառավարական ամառանոցի մոտ, որ նրա ականջին օղ լինի, որ լավ լսի ու հասկանա՝ իրեն հայրենիքը չի ուզում»,– հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Քայլերթն սկսվեց Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, կառավարության առանձնատներ երթուղով։ Հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել հստակ պայմաններ և վերջնաժամկետ։
Երթն առաջնորդում են քաղաքական ուժերի ղեկավարները՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
18:35 12-11-2020
Ֆոտոշարք՝ երթ–հանրահավաքից.168.am
1328 դիտում
12:32 25-05-2022
Ցուցարարները բացեցին նախագահական նստավայրի մուտքերը. Երթ սկսվեց. ուղիղ. News.am
Այս բաժնից
2245 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան