211652_close_icon
views-count733 դիտում article-date 16:33 05-12-2020

Պետք է դուրս գալ էյֆորիայից և սառը վիճակում գնալ արտահերթ ընտրությունների. Զոհրապ Եգանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ArmLur.am

Հասարակական գործիչ Զոհրապ Եգանյանը կարծում է՝ 44-օրյա պատերազմից հետո այժմ այնպես պետք է անել, որ հասարակությունը դուրս գա էյֆորիկ վիճակից, հանդարտվի եւ նոր միայն արտահերթ ընտրություններ լինեն, որպեսզի ժողովուրդն ավելի հանգիստ պայմաններում որոշում կայացնի: Գրում է [url=https://armlur.am/1068790/?fbclid=IwAR3c8TWMJrvBUfEmUHU8fyShYI7XdV4jyw3whDO3y2UedPzW4w2Cb1h_jD0]ArmLur.am[/url]-ը «Այս պահին Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Եվ այս պահի դրությամբ մեզանից շատերը դեռևս այն հուզականության, նեգատիվ ազդեցության տակ ենք, որը մենք տեսանք: Հիմա սթափ և ռացիոնալ խոսել շատ դժվար է: Ես չեմ ցանկանում, որ մեր հասարակությունը շարունակի որոշումներ կայացնել էմոցիոնալ ֆոնի վրա: Եթե մեզ հաջողվի որոշումներ կայացնել, գնալ որոշակի քայլերի ավելի սառը վիճակում, ապա դա կլինի ավելի ճիշտ, քան էմոցիոնալ ֆոնի վրա»,- նշեց նա: Տեսանյութը՝ [url=https://armlur.am/1068790/?fbclid=IwAR3c8TWMJrvBUfEmUHU8fyShYI7XdV4jyw3whDO3y2UedPzW4w2Cb1h_jD0]ArmLur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր