211652_close_icon
views-count13487 դիտում article-date 16:19 05-12-2020

Սկսեցինք պարտվել, երբ սկսեցինք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ. մենք հայ ենք. Տեր Հովհաննես, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն Ազատության հրապարակում խնդրեց աղոթով սկսել հանրահավաքը: Տերունական աղոթքից հետո հոգևորականն իր ելույթում նշեց. «Այսօր ես շատ տխուր եմ. տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը: Տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Կարո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք. հպարտությունը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»: Դիմելով այն մարդկանց, ովքեր ցանկանում են խաղաղ հավաքը կռվի վերածել, նա ասաց. «Սիրելի եղբայրներ, ես գիտեմ, որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսինները կան, խնդրում եմ՝ վաղը, մյուս օրը հավաքվեք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում»: Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/12/05/1421654.html?fbclid=IwAR0HWQwhh4ZqM8Sc-jdkELJjl7olT_zAQQU2-1kdQLrpe9M27wvMAii8qts]168.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր