211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:35 05-12-2020

Հունաստանի և ԱՄԷ-ի միջև նոր ռազմական դաշինքը մտահոգություններ է առաջացրել Անկարայում․ «Ամերիկայի ձայն»

Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովի վիճահարույց մասով, որտեղ, ենթադրաբար, էներգիայի հսկայական պաշարներ կան: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5688308.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Երկու երկրների օդային ուժերը օգտագործում են նույն տեսակի ինքնաթիռներ՝ պահելով ուժային հավասարությունը: Բայց Հունաստանը վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական համաձայնագիր է ստորագրել, ինչը տագնապ է առաջացրել Անկարայում: Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքով՝ եթե Հունաստանը և ԱՄԷ-ն միավորվեն Միջերկրական և Էգեյան ծովերում, ուժերի հավասարակշռությունը կփոխվի օդում: Եվ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի հետ միասին գնեն F-35, դա կհակասի Թուրքիայի շահերին: Բայց Անկարային արգելված է ինքնաթիռ գնել՝ Ռուսաստանից հրթիռային համակարգ գնելու պատճառով, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգում է F 35-ի գաղտնի տեխնոլոգիան: Աթենքը գնալով ուժեղացնում է ճնշումը Անկարայի վրա՝ հունական ռազմանավերը միավորելով Եգիպտոսի և Էմիրությունների ուժերին, ինչը վերլուծաբանները համարում են տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացման նշան: Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Հուսեյն Բաչյչիի կարծիքով՝ գնալով մեծանում է Թուրքիայի նկատմամբ աճող հակակրանքի շրջանակը, և Թուրքիան չի կարող այդպես շարունակել: Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբակա, Միացյալ Էմիրություններ․․․ դա չափազանց մեծ հակազդեցություն է: Թուրքիայի նպատակը տարածաշրջանում առաջնորդ դառնալ էր, սակայն այժմ միայն Քաթարն է նրան սատարում: Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում Աթենքը կփորձի պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Թուրքիայ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակի ցուցանիշ է այն, որ Ստամբուլում ԵՄ գրասենյակն այժմ ռեստորան է: Թուրքիայի պաշտոնաթող դեսպան Միթհաթ Ռենդեն կարծում է՝ «Նրանց նպատակն է աստիճանաբար պատժամիջոցներ սահմանել, բայց դա չի բխի Եվրամիության կամ Թուրքիայի շահերից: Պատժամիջոցներ մտցնելը չի փոխի Թուրքիայի ազգային քաղաքականությունը Արևելյան միջերկրածովյան տարածքում»:

Նմանատիպ նյութեր