Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:
«Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. ՌԻԱ Նովոստի
2020.12.04 23:40


Twitter
Вконтакте
Одноклассники
