1525 դիտում
17:50 04-12-2020
Վերջին տարիներին ընդունված է համարել, որ առողջապահության ոլորտում իրականացվել են էական բարեփոխումներ եթե ոչ հեղափոխություն. Առողջապահության նախկին փոխնախարար
Վերջին տարիներին ընդունված է համարել, որ առողջապահության ոլորտում իրականացվել են էական բարեփոխումներ եթե ոչ հեղափոխություն։ Եվ իրոք դրա համար ստեղծվել էին բոլոր նախադրյալները, մասնավորապես 2019թ-ին առողջապահական ծախսերը ավելացել էին աննախադեպ 24%-ով, ինչը ենթադրում էր, որ դա պետք է դրական անդրադարձ ունենա ժողովրդագրական հիմնական ցուցանիշների, ծառայությունների հասանելիության և որակի վրա։
Սակայն պաշտոնական վիճակագրությանը վկայում է չիշտ հակառակի մասին։
Մահերը, 2019 թվականին ավելացել են շուրջ 2%-ով, ընդորում ի հաշիվ այնպիսի պատճառների որոնց դեմ պայքարն եղել է ամենագովազդվածներից մեկը, օրինակ չարորակ նորագոյացություններից՝ 4,4%-ով։
Ծառայությունների հասանելիությունը ևս չի փոխվել, չնայած շահառուների խմբերի ավելացման մասին Առողջապահության նախարարության պարբերաբար ներկայացվող հայտարարությունների։ Այսպես, առողջության առաջնային պահպանման հաստատություններ չդիմելու հիմնական պատճառներից երկրորդ տեղում շարունակում է մնալ բուժվել ֆինանսապես ի վիճակի չլինելը։ Սա նշանակում է, որ ոչ աղքատների 12%-ը, աղքատների 24,5% և ծայրահեղ աղքատների 49%-ը ինչպես չէին կարողանում բուժվել, այնպես էլ ներկայում խնդիրներ են ունենում բշժկական ծառայությունների հասանելիության հետ։
Ցավոք դրական տեղաշարժ չկա նաև ծառայությունների որակի բարելավման գործընթացում։ Համաձայն 2019թ.-ի ՏՏԿԱՀ արդյունքների, ծառայությունների մատուցման գործում
արձանագրված ամենաբացասական տեղաշարժերը գրանցվել են, աղբահանության (17.0%),
առողջապահության (10.1%) և կրթության (9.0%) և ոլորտներում։
Թերևս հատուկենտ փոփոխություններից է աշխատավարձերի ավելացումը առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում՝ 16,1%-ով։
Եվ այս ամենը արձանագրել է «խաղաղ» 2019 թվականին, ակնհայտ է, որ ընթացիկ տարվա տվյլաները լինելու են էլ ավելի մտահոգիչ։ Բավական է նշել, որ կորոնավիրուսյաին վարակի դեմ ակնհայտ չստացված պայքարի արդյունքում 2020 թվականի առաջին 9 ամիսներին արձանագրվել է շուրջ 8%-ով ավելի շատ մահ քան 2019-ի նույն ժամանակահատվածում։ Կասկած չկա, որ տարեվերջին ցուցանիշները լինելու են էլ ավելի բացասական, քանի որ COVI-19 տեսանկյունից դրամատիկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պաշտոնական ամփոփումը դեռևս հրապարակված չէ։
Այս ամենը վկայում է, որ իրականում բարեփոխումներ չեն եղել։ Եղել է դրա իմիտացիա՝ մարդկանց շրջանում պատրանք ստեղծելու նպատակով։
Փաստացի, կատարված աշխատանքը շոշափելի անդրադարձ չի ունեցել մարդկանց առողջության, բավարարության և բժշկական օգնություն հասանելիության վրա, իսկ կառավարության կողմից առողջապահությնաը հատկացված գումարները ըստ էության ծախսվել են անարդյունավետ։
Գագիկ Միրիջանյան
Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ, բ.գ.թ. դոցենտ
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
19:51 03-08-2022
Բարեփոխումներ՝ առողջապահության ոլորտում. ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է ընթացիկ աշխատանքները
1177 դիտում
15:52 27-07-2022
ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան
2953 դիտում
10:25 19-05-2021
Եթե հունիսի 20-ին հաղթի Նիկոլը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը. ՊՆ նախկին փոխնախարար
Այս բաժնից
460 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
937 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
715 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ