SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սասուն Աբաղյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սարիբեկ Ռուստամյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սուրեն Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե՛ Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետը, թե՛ նախկին ոստիկանապետը, ինչպես նաև՝ նոր նշանակված բաժնի պետերը Ոստիկանությունում համարվում են պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրեր, ովքեր լավ տիրապետում են օպերատիվ իրավիճակին։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ նշանակվել է Շիրակի մարզի նոր ոստիկանապետ, ով համարվում է Ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից
2020.12.04 16:14


Twitter
Вконтакте
Одноклассники
