ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադրվել
Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում է ընդդիմության նկատմամբ։
«Բնականաբար, շարունակելու եմ նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել»,- գրել է նա:
Նշենք, որ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն այսօր ներկայացել էր ԱԱԾ՝ բացատրություն պահանջելու իր լուսանկարը նոյեմբերի 9-10-ի գիշերն ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչների ու մասնակիցների մասին տեսանյութում զետեղելու առնչությամբ։