211652_close_icon
views-count1437 դիտում article-date 15:26 03-12-2020

Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը. ՀՅԴ

Նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ: Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը: Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը: · Քուվեյթի Ազգային կառույցներ · ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե · Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն · ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն · ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն · Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն · ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն · ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ · ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե · Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ · ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե · ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե · ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե · ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե · Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր · Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն, Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի Մասնաճյուղ · Թեհրանահայ 17 միություններ · ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե · Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն · ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն · ՀՅԴ Անգլիայի շրջան

Նմանատիպ նյութեր