211652_close_icon
views-count2812 դիտում article-date 00:17 03-12-2020

Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց.Աշոտյան

Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց։ Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց, պետության անարժան, 4500 տարվա պատմությանն ինադու եւ «ես»-ը կորցնելու հաշվին վերապրած ցեղախումբ, պատմագիտական «մուտանտներ»։ Եթե արագ վերակազմակերպվենք, ցավից ուժ քամենք, դարդից՝ կյանք, պատիվ պահանջենք նախեւառաջ ինքներս մեզանից, հետո՝ աշխարհից, չդառնանք ազգային դավաճանությունը պետականորեն ընդունած առաջին ազգը, ուրեմն հին չենք, անպիտան չենք, պատմագիտական Ալցհեյմերներ չենք, Հայկին, Քրիստոսին, Նժդեհին ու Վազգենին չուրացած ու ապագա ունեցող հինավուրցներ ենք։ Հիմա սա է ընտրության թիվ մեկ հարցը, ոչ թե հաջորդ վարչապետի անունը։

Նմանատիպ նյութեր