211652_close_icon
views-count17166 դիտում article-date 19:30 02-12-2020

Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը գրում է. Բաբելոնը պիտի կործանվի: Բաբելոնը չի կարող չկործանվել։ Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։ Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ... Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։ Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովի ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։ Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։ Ազգովի’: Անհապաղ։ Այսօր։ Աստված մեզ պահապան։ [b]Վլադիմիր Գասպարյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Բաբելոնը պիտի կործանվի: Բաբելոնը չի կարող չկործանվել։ Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է...

Опубликовано Vladimir Gasparyan / Վլադիմիր Գասպարյան Среда, 2 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր