211652_close_icon
views-count2549 դիտում article-date 18:46 02-12-2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» են անում․ Ուղիղ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/02/live/3459208]Tert.am[/url]-ը գրում է. Քաղաքացիները Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք նշում են, որ սա «արժանապատվության երթ» է։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր