211652_close_icon
views-count2782 դիտում article-date 18:13 02-12-2020

Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ զրույցում: «Եկեք հաջորդ շաբաթ սկսենք մաշտաբային պատվաստումները»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի Դաշնությունը ստեղծել է կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որից որոշ օրինակ նաև նվիրաբարել է Հայաստանի Հանրապետությանը:

Նմանատիպ նյութեր