211652_close_icon
views-count48329 դիտում article-date 18:24 01-12-2020

Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և հայտնվելով վտանգավոր եզրագծում, սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները կարողացել են այդ քաղաքացուն դուրս բերել վտանգավոր եզրագծից և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքներն ու քաղաքացու ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր