211652_close_icon
views-count65443 դիտում article-date 11:25 01-12-2020

Խոշոր ավտովթար Վանաձորում, բախվել Peugeot, VAZ 21100 և երկու VAZ 21012 մակնիշի ավտոմեքենաները․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ 27-ամյա Նարեկ Զ․-ի վարած Peugeot մակնիշի, Վանաձորի բնակիչ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած VAZ 21012 մակնիշի, Վանաձոր քաղաքի բնակիչ 57-ամյա Արայիկ Խ․-ի վարած VAZ 21100 մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 63-ամյա Սեյրան Ա․-ի վարած VAZ 21012 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդը, նրա ուղևոր Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ 44-ամյա Մխիթար Ն․-ն, VAZ 21012-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 16-ամյա Գոռ Ս․-ն և Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ 21-ամյա Արկադի Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր