211652_close_icon
views-count1050 դիտում article-date 21:47 30-11-2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Նոյեմբերի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց թիմի մարզական հավաքը։ Մեր ազգային ընտրանին պատրաստվում է ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա» Սարո Գալստյան - «Լեո» Անդրանիկ Կարապետյան - «Լեո» Գարեգին Մաշումյան - «Լեո» Հակոբ Ուզունյան - «Լեո» Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան Եվս 2 ֆուտբոլիստի՝ հավաքականին միանալ-չմիանալու հարցը կորոշվի մոտ օրերս:

Նմանատիպ նյութեր