«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը որոշել է նորից առաջադրվել այդ պաշտոնում, անդրադարձել է ակումբում իր ծրագրերին:
«Մենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք ենք անցկացրել, մենք ունենք փորձ և վճռականություն, որպեսզի անհրաժեշտ փոփոխություններ իրականացնենք և «Բարսելոնային» վերադարձնենք համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետ:Ակումբի միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհով մեկ ցանկանում են նոր հաջողություններ տեսնել: Մենք պետք է «Բարսելոնային» վերադարձնենք իր հպարտությունը:
«Բարսելոնան» և Չեմպիոնների լիգան. դա հաջողության պատմություն էր, որը՝ ցավոք, քանդվեց: Մենք քայլեր կիրականացնենք, որոնք մեզ նորց գագաթին կհասցնեն», ասել է Լապորտան:
Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: Այդ ընթացքում ակումբը 4 անգամ նվաճելէ Լա Լիգան և 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան: Ընդհանուր առմամբ, 12 տիտղոս:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ժոան Լապորտա. Ցանկանում են «Բարսային» վերադարձնել համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետ
2020.11.30 21:44


Twitter
Вконтакте
Одноклассники