3387 դիտում
21:34 30-11-2020
Մի՛ վերցրեք դավաճանի պիտակը ձեզ վրա, մի՛ դարձեք խամաճիկը այս հողատու ղեկավարության...
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում .
Էս ի՞նչ եք անում տղերք, դուք ոստիկան եք` սպա´, մի թե սպաի պատվից առավել բան կա:
Ինչ եք գլուխներդ կախ կատարում պաթոլոգիկ ստախոս դավաճանի հրամանները, չէ որ դուք նույնպես ունեք կորուստներ այս պայմանավորված պատերազմում, չէ որ ձեր գործընկերներից շատերը դիրքերում մատնված էին անտերության:
Ախր լավ գիտենք, երբ երեկոյան տուն եք մտնում, հանում եք ձեր համազգեստը, խոհանուցում կամ ճաշասենյակում ձեր կնոջ հետ քննարկում եք օրը, դուք ինքներդ ձեզ մեղավոր եք հանում քանզի կատարվող այս անօրինական գործողությունների մեջ դուք ևս ունեք ձեր բաժին մեղքը:
Տղերք, սա հոսանքի, երթուղային տրանսպորտի դեմ ակցիա չէ, այս դժգոհությունները վեր են ամենինչից,սա մեր լինել-չլինելու հարցն է,այս դժբախտությունը թակել է բոլորիս դռները, մենք կորցրել ենք Արցախը,տղե՜րք Արցախը,որի համար մենք շատ թանկ ենք վճարել:
Մի վերցրեք դավաճանի պիտակը ձեզ վրա, մի դարձեք խամաճիկը այս հողատու ղեկավարության, նրանք գնացող են դուք եք մնացող, վաղը դուք ո՞նց եք նայելու մեր աչքերի մեջ:
Մտածեք, տղերք....
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Էս ի՞նչ եք անում տղերք,դուք ոստիկանեք` սպա´,մի թե սպաի պատվից առավել բան կա: Ինչ եք գլուխներդ կախ կատարում պաթոլոգիկ...
Опубликовано Հովհաննես Խաչատրյան Понедельник, 30 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան