211652_close_icon
views-count21995 դիտում article-date 17:37 30-11-2020

Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ». Mediaport

Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։ Այս մասին հայտնում է Mediaport-ը: «Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Ավելի վաղը հայտնել էինք, որ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից»։

Նմանատիպ նյութեր