211652_close_icon
views-count49896 դիտում article-date 14:18 30-11-2020

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում, վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայողը․ ուղևորը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1․300 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը՝ Գյումրի քաղաքի բնակիչ 22-ամյա Մարտին Մ․-ն, տեղում մահացել է, վարորդն էլ մարմնական վնասվածքներ է ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Վարորդը նույն վաշտի տեսուչներ Գոռ Մանուկյանի և Արթուր Քոչարյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժին։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, ինչի համար էլ մարզի դատախազի հանձնարարականով՝ վթարի փաստով նախաքննություն է կատարելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր