34566 դիտում
13:12 29-11-2020
Սա Նիկոլին առաջարկված փաստաթղթի օրիգինալն է. Նիկոլը այն մերժել է
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։
Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված
փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է։
Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»:
Այս ձևակերպումը՝ «ԱՆՀԱՊԱՂ», կրկնվում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրված փաստաթղթում։
Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։
Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարության մասին։
Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։
Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։
Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։
Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։
Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապված Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պետք է խոսել։ Նա ամեն ինչ կարող էր անել և չի արել, իսկ հիմա դրա համար չունի որևէ լեգիտիմություն և լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշվի չի նստում։
Հ.Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:
Եթե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այդ վիժվածքի պարզունակ մոտեցումները նախկինում խղճահարություն էին առաջացնում, հիմա՝ զզվանք ու սրտխառնոց։
Չքվի՛ր, անբարո արարած։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։...
Опубликовано Mikayel Minasyan Воскресенье, 29 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
2243 դիտում
18:49 02-05-2021
Արտակ Զաքարյան. Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը
1279 դիտում
13:43 03-09-2020
Նիկոլին օգնած ու Նիկոլին հավատացողները Ռուսաստան գնալու բարոյական իրավունք չունեն․ Մենուա Հարությունյան
Այս բաժնից
403 դիտում
19:27 19-04-2024
Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է․ՊԵԿ (տեսանյութ)
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
469 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը