211652_close_icon
views-count12758 դիտում article-date 22:31 28-11-2020

Ռուսաստանից Հայաստան եկավ, որ հավերժ մնա հայրենիքում. Էրիկ Նահապետյանի մայրն ասում է՝ հպարտ է, որ որդին զոհվել է հանուն հայրենիքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ռուսաստանից Հայաստան ինքնաթիռի տոմսն առանց հետդարձի էր: Էրիկը եկավ՝ հայրենիքին նվիրելու իր ուժն ու կյանքը: Եկավ ու ձուլվեց իրեն անծանոթ, բայց հարազատ հայրենիքին: Էրիկ Նահապետյանը 1 տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա Հայաստան էր եկել բանակ զորակոչվելուց 3 ամիս առաջ: Հայաստանում մնալն Էրիկի առաջնային նպատակն էր: Ծառայության ավարտին 9 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Nahapetyan/3455724?fbclid=IwAR11WJAQENFIoEHsnnTFsklk77dFUtSlB_kKjaPmSa5s3TTxqIUsccZPH7Q]Tert.am[/url]-ը: «Ամսի 10-ին զանգեց, ասացի՝ Էրիկ ջան, բան չմնաց, կռիվն ավարտվում է, ասաց՝ չէ, կռիվը երկար է տևելու», -պատմում է Էրիկ Նահապետյանի մորաքույրը: Պատերազմի սկզբում Էրիկը բոլորից թաքցրել էր, որ մարտերի ամենաթեժ կետերից մեկում է: Ամեն անգամ մորը զանգելիս ամեն օրը խաղաղ լուսացնելու ուժ ու հույս է տվել: Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին է եղել: «Զանգեց, ասաց՝ մամ ջան, ես լավ եմ, եթե չզանգեմ, չանհանգստանաս, իմ մասին չմտածես: Ու դրանից հետո էլ ձայնը չեմ լսել», - պատմում է Էրիկի մայրը՝ Աննա Աղաջանյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր