211652_close_icon
views-count6705 դիտում article-date 22:47 28-11-2020

Նարեկ Մալյան. Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը. սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «վերջին նեղլիկ պատուհանը Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում: Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում: Եթե իմքայլականներից ոմանք հույս ունեն, որ որոշ ժամանակ անց հանրության զայրույթը իջնելու է, ապա նրանք վարդագույն անուրջների մեջ են: Հանրային զայրույթը երկրաչափական պրոգրեսիայով ավելանալու է և գնալով ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու: Այս օրերը, երբ մարդիկ բավարարվում են իմքայլականների տների առջև դավաճան գոռալով, վարչապետի մամուլի խոսնակի երեսին թքելով, իմքայլականները հետո երանությամբ են հիշելու: Այս օրերին բացվել է վերջին փոքրիկ պատուհանը որով իմքայլականները կարող են փորձել քավելով իրենց մեծամտության հետևանքները հրապարակային հրաժարվել դավաճանության մեղքից և մեղմել սեփական ճակատագրի դաժանությունը: Սա կոչ չէ, սա հորդոր չէ, սա ուղղակի զգուշացում է մի մարդու կողմից ով երբեք վարդագույն ակնոցներ չի կրել: Միքայել Պողոսյանը այլևս չի վերականգնվի հանրության աչքերում, սակայն ամենադաժան ապագայից նա այսօրվա իր ապաշխարությամբ արդեն խուսափեց: Սա վերջին պատուհանն է, ժամեր անց այդ վերջին պատուհանը կփակվի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր