211652_close_icon
views-count1782 դիտում article-date 21:15 28-11-2020

Պնախարարի հետ ժամկետային զինծառայողների հարազատների հանդիպումն ավարտվեց. հարազատները դժգոհ էին արդյունքներից. News.am

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր չէ նրանց զինծառայող երեխաներին տեղափոխել Հայաստան, հնարավոր է որոշակի ժամանակով փոխարինել հայաստանցի զինծառայողներով: Այս մասին ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողի ծնողը, հայտնում է [url=https://news.am/arm/news/616060.html]News.am[/url]-ը «Հնարավոր չի, որ բանակն էնտեղից գա, կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն, նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով: Հետեւաբար մեր պահանջը չի բավարարվել: Ասեցինք լավ գոնե անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք, որ դիվերսիան չի մտնի, մեր երեխեքին գերի վերցնի, ասեցին այո, 100 տոկոսով վստահ ենք անվտանգության համար»,- ասաց նա: Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել, սեփական ուժերով գնալ եւ զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար: «Մենք ասացինք, որ նույնիսկ պատրաստ են 9-10 տարի նստենք, միայն գնանք մեր երեխեքին բերենք, ասեց ավելի վատ ձեզ համար»,- հավելեց ակցիայի մասնակիցը:

Նմանատիպ նյութեր