211652_close_icon
views-count4166 դիտում article-date 18:33 28-11-2020

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր