211652_close_icon

Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել

views-count101111 դիտում article-date 17:54 28-11-2020
Տավուշի մարզի սահմանները երկու ամիս անընդմեջ անառիկ պահող պայմանագրային զինծառայողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողները 250000 դրամի փոխարեն ստացել են 160000 դրամ աշխատավարձ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ արդեն երկու ամիս, առանց հերթափոխի դիրքերում են և վճարվել են 90000 դրամ պակաս: Հարցին թե ինչի՞ է այդպես եղել, վերադասից ասել են, որ իրենք Արցախ չմեկնեցին, դրա համար էլ պահումներ են արել: Զրուցակիցը ասաց, որ ինքը բնակվում է սահմանապահ Կոթի գյուղում և թողնել Կոթին ու գնալ Արցախ առնվազն խելքին մոտ չի լինի:

Նմանատիպ նյութեր