211652_close_icon
views-count144592 դիտում article-date 12:46 28-11-2020

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ պարզվում են Պաշտպանության նախարարության 33-ամյա ծառայողի մահվան հանգամանքները

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ, նույեմբերի 27-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ստացած ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև ժամանած քննչական խումբը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 33-ամյա Գ․ Մ․-ն էր, որն ըստ հարազատների հայտարարության՝ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի Խանջյան գյուղի վարչական տարածքում գտնվող այգում ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր