Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է հետաքրքրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատմամբ, որպեսզի ներառի այն արտակարգ կիրառման համար նախատեսված պատվաստանյութերի շարքում:
Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիանջելա Սիմաոն, գրում է eadaily-ն։«Ռուսական պատվաստանյութի նկատմամբ ԱՀԿ-ն, իհարկե, հետաքրքրություն է դրսևորել այն գնահատելու և արտակարգ կիրառման ցանկում ներառելու համար։ Այդ հետաքրքրությունը պահպանվում է»,- ասել է Սիմաոն՝ պատասխանելով ռուսական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հարցին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի փորձագետները պետք է ուսումնասիրեն ոչ միայն կլինիկական փորձարկումների արդյունքները, այլև պատվաստանյութի արտադրության փորձը և այլն։
«Մեզ հարկավոր է ստանալ ամբողջ տեղեկատվությունը»,- ընգծել է կազմակերպության ներկայացուցիչը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՀԿ-ն պատրաստվում է գնահատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
2020.11.28 11:43


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



