211652_close_icon
views-count2485 դիտում article-date 19:51 27-11-2020

Պեպ Գվարդիոլա. Հասկանում եմ Ագուերոյի վիշտը, մանավանդ՝ նրա զավակի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե որքանով է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի վրա ազդել Դիեգո Մարադոնայի մահը: «Իմ համար դժվար է ասել նրա զգացողությունների մասին: «Օլիմպիակոսի» դեմ խաղը ծանր ստացվեց: Դա բարդ է, հատկապես նրա զավակի համար: Ագուերոն լավ էր ճանաչում Մարադոնային, երեխայի համար Դիեգոն պապիկ էր: Հասկանում եմ նրա ընտանիքի վիշտը, բայց Սերխիոյի հետ ամեն ինչ կարգին է», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ Ագուերոն Մարադոնայի կրտսեր դստեր՝ Ջանինայի հետ ամուսնացած էր 2008-2012 թվականներին: Նրանք որդի ունեն՝ Բենիամինը:

Նմանատիպ նյութեր