211652_close_icon
views-count1763 դիտում article-date 16:43 27-11-2020

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Նոյեմբերի 27-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։ Բելգիան շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1780 2․ Ֆրանսիա 1755 3․ Բրազիլիա 1743 4․ Անգլիա 1670 5․ Պորտուգալիա 1662 6․ Իսպանիա 1645 7․ Արգենտինա 1642 8․ Ուրուգվայ 1639 9․ Մեքսիկա 1632 10․ Իտալիա 1625 24․ Ուկրաինա 1528 39․ Ռուսաստան 1461 65․ Հյուսիսային Մակեդոնիա 1362 85․ Ուզբեկստան 1283 88․ Բելառուս 1269 90․ Վրաստան 1267 96․ Ղրղզստան 1240 99․ Հայաստան 1233 109․ Էստոնիա 1180 121․ Տաջիկստան 1143 122․ Ղազախստան 1142 129․ Լիտվա 1114 132․ Թուրքմենստան 1107 136. Լատվիա 1082 177․ Մոլդովա 950

Նմանատիպ նյութեր