1411 դիտում
16:32 27-11-2020
119 միլիոն 180 հազար դրամի տեխնիկա` Սյունիքի մարզին
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը. այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա։ Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
Կապանը մասնավորապես ստացել է մեկ հացահատիկային կոմբայն` 41 միլիոն դրամ արժողությամբ, մեկ գրեյդեր` 47 միլիոն 530 հազար դրամ արժողությամբ, մեկ 3 քարշակ դասի տրակտոր` 20 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, մեկ մեխանիկական հնգաթև գութան` 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, մեկ կուլտիվատոր` 1 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ, մեկ սկավառակավոր տափան` 2 միլիոն 650 հազար դրամ արժողությամբ, մեկ շարքացան` 4 միլիոն 550 հազար դրամ արժողությամբ և մեկ սրսկիչ` 600 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
21:19 23-11-2020
Շիրակի մարզին տրամադրվել է 80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 դիտում
12:16 22-02-2016
Շրջակա միջավայրին հասցվել է 180 հազար դրամի վնաս. ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ
4136 դիտում
18:12 08-01-2021
Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ
Այս բաժնից
454 դիտում
12:15 29-03-2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
292 դիտում
12:02 29-03-2024
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում
481 դիտում
11:26 29-03-2024
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս