211652_close_icon
views-count4558 դիտում article-date 15:34 27-11-2020

«Ալբերտ, դե զարկ». նոր երգ ու տեսահոլովակ` նվիրված Ալբերտ Հովհաննիսյանին․ «Առավոտ»

Երգիչ Դավիթ Աղասին օրեր առաջ թողարկել է իր նոր երգն ու տեսահոլովակը` նվիրված Արցախյան մերօրյա պատերազմի ամենահայտնի նկարի տղային` Ալբերտ Հովհաննիսյանին։ Ալբերտը չնայած այսօր երկնային կյանքում է, բայց մարդկանց սրտերում և մտքերում է։ Կարելի է ասել, որ նրա նկարը տեսնելով` պատերազմի բովանդակալից բնութագիրն ես ստանում։ [url=https://www.aravot.am/2020/11/27/1155069/?fbclid=IwAR3go2tiwm1Pis8tsnN9PsGP7IJwlH2opqEOSQCuP1ElSVu0AWSIzgd0rDA]Aravot.am[/url]-ը կապ հաստատեց երգիչ Դավիթ Աղասու հետ` հասկանալու, թե ինչու որոշեց հենց Ալբերտին նվիրված երգ ու տեսահոլովակ ներկայացնի իր ունկնդիրներին։ -Երբ պատերազմի նկարներին ու նկարներին էի հետևում, նկատեցի Ալբերտին և չեմ կարող բացատրել, թե ինչ ձևով մտավ սիրտս և ցանկություն առաջացավ, որ երգ նվիրեմ նրան։ Այսպես ասած` միտք կար ու մնում էր միայն գործի անցնել,- ասում է երգիչը։ Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/11/27/1155069/?fbclid=IwAR3go2tiwm1Pis8tsnN9PsGP7IJwlH2opqEOSQCuP1ElSVu0AWSIzgd0rDA]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր