211652_close_icon
views-count751 դիտում article-date 15:53 27-11-2020

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: [url=https://armenpress.am/arm/news/1036091.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Նմանատիպ նյութեր