211652_close_icon
views-count2645 դիտում article-date 15:01 27-11-2020

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ այս տարվա դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, «ժողովի օրակարգում համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանն, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տարատեսակ ոլորտներին առնչվող հարցերն են»: Լավրովը գործընկերներին կներկայացնի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կքննարկի ՄԱԿ-ի հետ համագործակցության, մասնավորապես, խաղաղապահ առաքելության խնդիրները:

Նմանատիպ նյութեր