211652_close_icon
views-count1588 դիտում article-date 12:45 27-11-2020

Երևան է ժամանում ֆրանսիական մարդասիրական օգնության 2-րդ ինքնաթիռը. Հայաստան է գալիս նաև Յուրի Ջորկաեֆը

Ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին: [url=https://armenpress.am/arm/news/1036066.html]«Արմենպրեսն»[/url] այս մասին տեղեկացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: Այդ ինքնաթիռով գալու են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը: Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ուղևորվել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Նմանատիպ նյութեր