Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձեւ ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Քվեարկությանը նախորդող բանավեճի ընթացքում արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրեց Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում, ասվում է հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
2020.11.27 02:05


Twitter
Вконтакте
Одноклассники