211652_close_icon
views-count22039 դիտում article-date 23:28 26-11-2020

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրետակոծության հետեւանքով 60 տուն է վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/615747.html?fbclid=IwAR1D4a-6aue0G0XwUezKE98bUN-oO-4N8rn1zhmW33KVDwqnibMxqkpXCwY]News.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում թշնամու հրետակոծության հետեւանքով ընդհանուր առմամբ 60 տուն է վնասվել։ Ցավոք, գյուղում նաեւ մարդկային կորուստներ են եղել, թշնամու ագրեսիայի հետեւանքով մահացել է Կամո Գեւորգյանի փեսան, իսկ եղբոր աղջիկն էլ վիրավորում է ստացել։ Նունուֆար Արզումանյանը, որի տանը բազմաթիվ վնասներ են հասցվել, ծնված օրվանից այստեղ է ապրում, ասում է՝ պատերազմի օրերին էլ ոչ մի տեղ չի գնացել։ Հիմա էլ չի պատրաստվում լքել գյուղը, ընդգծում է՝ թեկուզ վախենալով, բայց մեկ է՝ հայրենի գյուղը չեն լքելու։ «Իմ ծննդավայրն է, իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու։ Երեք երեխա ունեմ, երեքն էլ այս գյուղում են»,- ասում է նա։ Գյուղում կրած վնասների կարիքների գնահատում է արվում։ Հրետակոծության հետեւանքով սատկել են նաեւ տարբեր կենդանիներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր