211652_close_icon
views-count3105 դիտում article-date 22:05 26-11-2020

Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում, երբ կոմպետենտ չես, պետք է մի կողմ քաշվես՝ տեղդ զիջելով հասկացող մարդկանց. Սեդա Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/26/Seda-melkonyan/3453843?fbclid=IwAR0Ti_kk_dmsEAeg3D1quJUsi7JEdI01J-45_o4uiXD9vOVpv56WEP21utQ]Tert.am[/url]-ը գրում է. Բոլոր նախորդ կառավարություններում եղած մեր պրոֆեսիոնալ մասնագետներին, քաղաքագետներին, դիվանագետներին, խելացի մարդկանց պետք է հավաքել և գլուխ գլխի տալ, տեսնել, թե ուր է գնում Հայաստանը: Անակազմակերպությունը աչք էր ծակում այս դժվար օրերին, դա անթույլատրելի է: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը Սեդա Մելքոնյանը: Սեդան շեշտել է՝ հասկանում է, որ Հայաստանի ղեկավարությունը դժվար կացության մեջ է եղել, բայց ընդգծել նաև, որ հսկայական սխալներ են թույլ տրվել. այնպիսի բաներ, որոնք հնարավոր էր կանխել ու չունենալ ներկա պատկերը: «Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, պարտավոր ես իմանալ բաներ ու երբ կոմպետենտ չես, պիտի բարի լինես մի կողմ քաշվել և ասել՝ սա իմ ուժերից վեր է. թող մարդիկ գան, ովքեր հասկանում են իրավիճակից: Սա երկրի համար գոյության հարց է, և մի լուծում գտնենք»,-ասել է նա: Սեդա Մելքոնյանը նշել է՝ շատ է տխրել, որ Մոնթեի՝ դժվարությամբ ազատագրած Քարվաճառն առանց կռվի, առանց պայքարի սկուտեղի վրա թշնամուն մատուցելու պատճառով: Հավելել է, որ այն շատ մեծ ռազմակավարական նշանակություն ունեցող շրջան էր, և պատահական չէր, որ ժամանակին Մոնթե անընդհատ քարտեզին նայելիս իր ափը դնում էր հենց Քարվաճառի վրա: Ըստ նրա՝ ճակատագրի հեգնանքով նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյանը օրը, այդ տարածքն Ադրբեջանին հանձնելը, այն վերցնելու ադրբեջանցիների խրախճանքը, ոչինչ չեն կարող ստվերել Մոնթեին: Սեդան պատերազմի ընթացքում հնչած պոռոտախոս լոզունգները համեմատել է բժշկի ու հիվանդի պատմությանը, որը շարունակ պնդել է, թե հիվանդը շատ լավ է, անհանգստանալու կարիք չկա, բայց վերջում հանկարծ հիվանդը մահանում է: Շեշտել է, որ իրար հակասող լուրերի և ստերի հետևանքով ժողովուրդը ոչ միայն բարոյալքված է, այլև տրվամայի մեջ է: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր