12694 դիտում
21:38 26-11-2020
«Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»». Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանք, լկտի սուտ են։
Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոթքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։
Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում…
Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։
Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։
Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։
Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի։
Հ.Գ. Բոլոր լինկերը՝ մեկնաբանություններում։
#նիկոլսիքտիր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են։ Տեսանյութերից մեկը...
Опубликовано Կարեն Վրթանեսյան Четверг, 26 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
901 դիտում
07:32 11-09-2024
Կվերաբացվի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
469 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
409 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ