211652_close_icon
views-count1412 դիտում article-date 23:42 26-11-2020

ՀԷԿ-ի շինարարական տեղամասից գողություն արած անձին ու գողոնը Գորիսի ոստիկանները հայտնաբերել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 25-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կոռնիձոր գյուղի մի բնակչուհի նույն գյուղի ՀԷԿ-երից մեկի շինարարական տեղամասից գողություն է արել: Կոռնիձոր գյուղի բնակչուհին հրավիրվեց ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, նշված վայրից գողացել է էլեկտրական պոմպ և տեսախցիկների համար նախատեսված կարգավորող 2 սարք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր