Պաղեստինի իշխանությունները Մոսկվայի հետ բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V ապրանքանիշ) ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այդ մասին ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է նոյեմբերի 26-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանյան պատվաստանյութը մեզ վաղուց է հայտնի, մենք հետեւում ենք, թե ինչպես են ընթանում հետազոտությունները, եւ սպասում ենք, թե երբ կսկսվի պատվաստումը ՌԴ-ում: Ներկայում մենք Մոսկվայի հետ բանակցություններ ենք վարում պատրաստուկի ձեռքբերման շուրջ»,-ասել է Նոֆալը՝ պատասխանելով այն հարցին, թե Պաղեստինը շահագրգռված է արդյոք «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում նաեւ այն բանի շուրջ, որպեսզի ռուսաստանյան պատվաստանյութն ստանալուց հետո իրենք այն վերարտադրեն պաղեստինյան բուժհաստատություններում: «Բայց պատրաստուկը բերելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Իսրայելից, Իսրայելի առողջապահության նախարարությունից:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ
2020.11.26 16:27


Twitter
Вконтакте
Одноклассники
