915 դիտում
12:57 26-11-2020
Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․ ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am
Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։ Գրում է [url=https://news.am/arm/news/615606.html?fbclid=IwAR3Sn6tVOX4XChkA7fvm0P1Qc7uNl5LJmVlu6iLOub771qTZi32rH3aU7nQ]NEWS.am[/url]-ը։
«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշեց նա։
Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, Արա Այվազյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է։
«Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ եւ առաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»,- ընդգծեց նա։
Հարցին, թե ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նախարարն ասաց, թե դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվեց։
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/615606.html?fbclid=IwAR3Sn6tVOX4XChkA7fvm0P1Qc7uNl5LJmVlu6iLOub771qTZi32rH3aU7nQ]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4890 դիտում
23:52 01-12-2022
Ջինսե տաբատ ու վերնաշապիկ վրան «գցած». աշխարհի դիվանագիտության մեջ չլսված մի բան. oragir.news
Այս բաժնից
349 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
280 դիտում
10:43 25-04-2024
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել