211652_close_icon
views-count1300 դիտում article-date 12:20 26-11-2020

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստին գործադիրի որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ էր: Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ողջ չափը: Նա նաև նշեց, որ կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր