211652_close_icon
views-count20528 դիտում article-date 11:49 26-11-2020

Ի՞նչ են իրենցից ներկայացնում չոր քսանյութերի ծածկույթները, որոնք հնարավոր է օգտագործել ռազմական նպատակների համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://www.facebook.com/Icovertechnology/?ref=page_internal]Icover[/url] ընկերության Ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ Բոլոր տեսակի հրազենների և ատրճանակների ներքին շփվող դետալների գրաֆիտային նանոծածկույթապատումն արդեն հասանելի է: Ի՞նչ են իրենցից ներկայացնում չոր քսանյութերի ծածկույթները: Չոր քսանյութերի ծածկույթները դրանք պինդ ագրեգատային վիճակում գտնվող նյութեր են, որոնք ապահովում են ցածր շփում սահող մակերևույթների միջև: Նրանց մեծ մասը ունի լամելլիար կառուցվածք և ապահովում է ցածր շփում՝ շնորհիվ բյուրեղային վանդակների միջև գործող թույլ սահքի ուժերի: Այս նյութերը կարող են օգտագործվել բարձր ջերմաստիճանով և բարձր ճնշմամբ ուղեկցվող շփման դեպքում, ինչպես նաև մաշակայունության, քիմիական և կոռոզիոն դիմադրողականության բարձրացման համար: Որ նյութերն են համարվում չոր քսանյութեր: Պինդ քսուկները հայտնի և լայն տարածում գտած տեսակներից են: Մոլիբդենի դիսուլֆիդը (MoS2), վոլֆրամի դիսուլֆիդը (WS2), բորի նիտրիդը (BN) և ածխածնի տարբեր մոդիֆիկացիաները (ներառյալ ՝ գրաֆիտը, ապակենման և ադամանդանման ածխածինը (DLC)): Այդ նյութերի ծածկույթներն ու քսուքները ունեն շփման շատ ցածր գործակից, զգալիորեն ամուր են և կարող են հուսալիորեն գործել մեծ ջերմաստիճաններով և բարձր ճնշմամբ ուղեկցող բազմաթիվ կիրառություններում: Շատ կիրառությունների համար, 0,5-1 միկրոմետր(մկմ) հաստությամբ այս ծածկույթները կարող են կիրառվել բարձր ճշգրտության դետալների վրա `առանց դետալի չափսերի թույլատրելի սահմանների փոփոխության: Ի՞նչու ընտրել չոր ծածկույթով քսանյութերը: Չոր ծածկույթները հաճախ օգտագործվում են այն դեպքերում, երբ հեղուկ քսանյութերը (տարատեսակ յուրային քսուքներ) չեն կարող օգտագործվել բարձր կամ ցածր ջերմաստիճանի կիրառման կամ վակուումային պայմանների պատճառով: Հեղուկ քսանյութերը ի տարբերություն պինդ քսուքների ունեն կիրառման զգալիորեն ավելի նեղ ջերմաստիճանային և ճնշումային շրջանակ: Այդ սահմաններից դուրս հեղուկ քսանյութերը այլևս չեն կարող պաշտպանել սահող և շփվող մակերեսները, մինչդեռ չոր ծածկույթով քսուկները շարունակում են ծառայել և պաշտպանել: Ինչ նյութեր կարելի է ծածկել: Առաջարկվող պինդ քսուքները կարող են կիրառվել ցանկացած մետաղական մակերեսների վրա, ինչպիսիք են պողպատի բոլոր տեսակները, ալյումինի և տիտանի համաձուլվածքները, պղինձ, արույր և այլն: Այն կարող է կիրառվել ցանկացած կարբիդե, կերամիկական կամ պլաստիկ մակերեսների վրա: Ինչպե՞ս ենք ծածկութապատում դետալները: Ծածկույթապատում կատարվում է տարբեր մեթոդներով, ինչպիսիք են ՝ գազի ճնշմամբ գազահեղուկային ներկումը (օդ, ազոտը ՝ Արգոն և այլն), վրձնով ներկումը, փչելը, ընկղմելով նստեցումը և այլն: Ծածկույթները պատվիրատուի պահանջով կարող են իրականացվել սենյակային ջերմաստիճանում`առանց կապակցողների կամ սոսնձող նյութերի: Անհատական մոտեցման միջոցով մենք ապահովում ենք ծածկույթների ամու ր կպչունություն` 0,5 մմ-ից մինչև 3,0 մկմ հաստությամբ: Ըստ պատվիրատուի պահանջի, դետալների մակերեսները կարող են նախապես փոփոխվել և կարծրացվել` ծածկույթների աշխատանքը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Յուրաքանչյուր պատվեր նախապես կքննարկվի պատվիրատուի հետ և կառաջարկվի տվյալ կիրառության համար նախատեսված ծածկույթներից լավագույնը: Որոնք են առաջարկվող ծածկույթների հիմնական տեխնիկական բնութագրերը: Յուրաքանչյուր ծածկույթի կիրառման արդյունավետությունը կախված է մի քանի գործոններից: Որպեսզի ընտրվի տվյալ կիրառման համար լավագույն ծածկույթը, պատվիրատուի հետ նախապես պետք է քննարկվեն ծածկույթի կատարողականության վրա ազդող բոլոր կարևոր գործոնները: Հայտնի է, որ որոշակի բաղադրությամբ ծածկույթներ կարող է լավ աշխատել տվյալ ջերմաստիճանի և խոնավության պայմաններում, մինչդեռ՝ ավելի լավ բնութագրերով, բայց այլ բաղադրությամբ տեսակները կարող է ձախողեն: Դետալի նյութը ևս կարևոր դեր է խաղում ծածկույթի արդյունավետ աշխատանքի համար, և համապատասխան ծածկույթը պետք է ընտրվի հաշվի առնելով նաև այդ հանգամանքը: Մեր առաջարկած ծածկույթների որոշ հիմնական բնութագրեր, որոնք կիրառվել են չժանգոտվող պողպատի (SS), բարձր ամրության պողպատի (HSS), ածխածնային պողպատի (CS), Al և Ti համաձուլվածքների վրա, նկարագրված են աղյուսակ 1-ում: Ծածկույթների առավելագույն աշխատանքային ջերմաստիճանը կախված է մի քանի գործոններից և որոշակի կիրառումների համար կարող է հասնել մինչև 800 OC: Աղյուսակ 1. Առաջարկվող ծածկույթների տեսակները և հիմնական բնութագրերը Նյութեր Ծածկույթի բաղադրությունը Հաստություն (մկմ) Կովալենտ Օրգանական Շրջանակ Պողպատ / Al / Ti Մոլիբդեն դիսուլֆիդ (MoS2) 0.5 - 1.5 0.05 - 0.1 Պողպատ / Al / Ti Ածխածին / գրաֆիտ (C / C ) 1.5 - 3.0 0.1 - 0.2 Պողպատ / Al / Ti գրաֆիտ/Մոլիբդեն դիսուլֆիդ (C / MoS2) 1.0 – 1.5 0.05 - 0.15 Պողպատ / Al / Ti Բորի նիտրիդ / գրաֆիտ ( BN /C) 1.0 – 3.0 0.1 - 0.15 Պինդ ագրեգատային վիճակում գտնվող քսանյութերի ծածկույթների կիրառման որոշ օրինակներ՝ 1.Շփումը փոքրացնող ծածկույթներ Ստորև բերված օրինակները ցույց են տալիս մեր կողմից Գրաֆիտի, MoS2 և BN հիման վրա պատված ծածկույթների կիրառությունները ՝ որպես շփումը նվազեցնող շերտ: Տիտանե և պողպատե պտուտակները, շարժվող ալյումինե ուղղորդիչները, գնդիկավոր առանցքակալները և դռան կողպեքները, ինչպես նաև շատ այլ շարժվող և սահող մետաղական մասերը լավ թեկնածուներ են մեր ծածկույթների կիրառման համար: 2.Ջերմակայուն, գազային նստվածքներից և այրման մնացորդներից պաշտպանող ծածկույթներ BN / ածխածնի կոմպոզիտային ծածկույթներից մի քանիսը կարող են ծառայել որպես ջերմակայուն, գազային նստվածքներից և այրման մնացորդներից պաշտպանիչ շերտեր` կանխելով կարբիդներին, սուլֆիդներին և ներքին այրման շարժիչից արտանետվող այլ նյութերին` չուգունե կամ ալյումինե խողովակների ներքին պատերին կառչելուց և կուտակվելուց: Ջերմակայուն, գազային նստվացքից և այրման մնացորդներից պաշտպանիչ ծածկույթների ուսումնասիրության այլ օրինակ են ներքին այրման շարժիչի մասերը: Մենք կարող ենք ծածկել շարժիչի մխոցները, օղակները և շարժիչի այլ մասեր BN / Գրաֆիտային կոմպոզիտային շերտով` մխոցների կյանքը երկարացնելու համար, կանխելով ածխածնի կուտակումը մխոցների վրա: 3.Մաշակայուն ծածկույթներ Մեր կողմից առաջարկվող որոշ կոմպոզիտային ծածկույթներ հանդիսանում են մաշվածության դեմ պայքարող պաշտպանիչ ծածկույթներ: Մասնավորապես դրանք փորձարկվել են հետևյալ կիրառություններում՝ Կտրող, ծակող և փայլեցնող դետալներ, դժվարահալ կարբիդային աղացներ և փորիչներ, ինչպես նաև տարբեր տեսակի մեխանիզմների պտուտակային լիսեռներ: Շատ կիրառություններում գործիքների կանքի տևողությունը կարելի է երկարացնել մինչև 10 անգամ և ավելի: 4. Ծածկույթներ ռազմական նպատակների համար Առաջարկվող պինդ քսանյութային ծածկույթների կիրառման մեծ ոլորտ է հանդիսանում ռազմական արդյունաբերությունը իր բազմաթիվ ճյուղերով: Զինվորականները միշտ եղել են չոր քսանյութերի խոշորագույն օգտագործողներից մեկը, և ռազմական պահանջները շարունակում են մնալ չոր քսուկ ծածկույթների զարգացման հիմնական պատճառներից մեկը: Ռազմական սարքավորումներ և զենքեր մատակարարող շատ գործարաններ, որոնք արտադրում են հրազենային զենքեր, տանկեր, օդանավեր, հրթիռների արտանետիչներ, ինքնաթիռների և ուղղաթիռների շարժիչներ և այլն, հանդիսանում են չոր քսանյութերի և պինդ քսուքային ծածկույթների մեծ սպառողներ: X Ray Pnjeri- ի լաբորատորիան մշակել է նորացված հատկություններով մի շարք պինդ քսուքային ծածկույթներ՝ բարձր ջերմաստիճանային և ռազմական կիրառությունների համար, որոնք ուղղված են անընդհատ աճող ռազմական պահանջները բավարարելուն: Քսայուղերի և ծածկույթների յուրահատուկ կառուցվածքը ոչ միայն ապահովում է շփվող դետալների գերազանց սահքը, այլև կանխում է ծածկված դետալների կոռոզիան և մեծացնում է նրանց մաշակայունությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր