Առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը. վարչապետ
Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերեվարված անձանց փոխանակումը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս խնդիրների վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից։ Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,-, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: