«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Մարադոնայի մահվան լուրին:
«Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Դիեգո», նշված է կատալոնական ակումբի թվիթերում:Մարադոնան «Բարսայում» հանդես է եկել 1982-1984 թվականներին, նրա կազմում դարձել Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, Լա Լիգայում մասնակցել 36 խաղի, դարձել 22 գոլի հեղինակ:
«Նապոլին» իր թվիթերում գրել է. «Հավերժ: Ցտեսություն, Դիեգո»:
Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում երկու անգամ դարձել է երկի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Գավաթը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Մարադոնայի մահվան լուրին
2020.11.25 21:19


Twitter
Вконтакте
Одноклассники