211652_close_icon
views-count1045 դիտում article-date 22:54 25-11-2020

Մարաշի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն. մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում բնակվող մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցի կիրառմամբ բացել են տան պատուհանն ու ննջարանի պահարանից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք և այլն: Մարաշի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ գողությունը կարող է կատարած լինի Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Նոյեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, իր բնակության վայրի մոտ տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, ապա ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Պարզվել է, որ գողացված զարդերը գրավադրվել են մայրաքաղաքի գրավատներից մեկում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր